Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Երեւանում կայացած առաջին խաղում Հայաստանի թիմը 0:8 հաշվով պարտվեց պորտուգալացիներին: Ընտրական հաջորդ հանդիպումը եւս տեղի կունենա Երեւանում: Սեպտեմբերի 21-ին հայ ֆուտբոլիստուհիները կընդունեն Դանիայի հավաքականին:
Պորտուգալիայից եւ Դանիայից բացի Հայաստանի հետ 7-րդ ընտրական խմբում ընդգրկված են նաեւ Չեխիան եւ Ավստրիան:




























