Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Հակոբի Օսիկյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով են պարգեւատրվել ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Միքայելի Աֆյանը, ոստիկանության կադրերի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Պարգեւի Մինասյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Հրաչի Պողոսյանը, ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Կիմի Վարյանը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգեւատրվել` ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ-գլխավոր ֆինանսիստ Արա Սերգեյի Ասլիկյանը, ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության եւ այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Գրիգորի Ասրիյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտոր, ոստիկանության գնդապետ Հուսիկ Գառնիկի Գեւորգյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ-բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Կառլոսի Դուրյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Հովհաննեսի Համբարյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գեներալ-մայոր Յուրի Ալավերդու Մանուկյանը:




























