Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ վաստակավոր արտիստի կոչման են արժանացել ջութակահար, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր Գայանե Սերգեյի Աբրահամյանը եւ երգիչ, երգահան Դավիթ Վարդանի Ամալյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ վաստակավոր արտիստի կոչում են ստացել նաեւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի մենակատար Սոնա Մելսի Առուստամյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր Տիգրան Արամայիսի Գեւորգյանը, երգիչ, երգահան Վահան Գեորգիի Գեւորգյանը (Ֆորշ), դուդուկահար, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի կոնցերտմայստեր, մենակատար Արմեն Վաղինակի Գրիգորյանը, երգիչ, երգահան Ներսես Աղասու Իսպիրյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Գեւորգ Ասատուրի Հակոբյանը, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գործիքային մասի ղեկավար Հայկազ Գուրգենի Հակոբյանը, երգչուհի Գայանե Մեսրոպի Հովհաննիսյանը (Դոնդարովա), երգչուհի Ալլա Ժորայի Լեւոնյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կլարնետային խմբի կոնցերտմայստեր Վյաչեսլավ Մամիկոնի Մանուչարյանը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Վանիկ Վարազդատի Մկրտչյանը, երգչուհի Գայանե Ռենի Ներսիսյանը, Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դերասան Արտաշես Ասատուրի Շահվերդյանը, Հ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի դերասան Նունե Կառլենի Վարդանյանը: