ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրոպա այցի շրջանակում այցելել է Կիեւ։ Այս մասին տեղեկացրել են ուկրաինական ԶԼՄ-ները։

ԱՄՆ նախագահին նկատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Միխայլովյան տաճարի մոտ։

Ինչպես տեղեկացրել է «Украинская правда»-ն, Բայդենը տաճար է եկել հարգելու պատերազմում զոհված ուկրաինացի զինծառայողների հիշատակը։ Այդ պահին Կիեւում օդային տագնապ են հայտարարել։ Նախագահները հայտնվել են ականատեսների https://t.me/ukrpravda_news/27573 տեսանյութում։

ԱՄՆ նախագահի այցի մասին Կիեւ մինչ այդ չէր հայտարարվել։ Սպիտակ տանը տեղեկացրել են, որ փետրվարի 20-22-ին Բայդենն այցելելու է Լեհաստան, որտեղ հանդիպելու է երկրի նախագահ Անջեյ Դուդայի հետ, եւ ելույթ է ունենալու Ուկրաինա ռուսական ներխուժման տարելիցի նախօրեին։