Շաքարի միջազգային գները նվազում են` աշխարհում շաքարի խոշորագույն արտադրող համարվող Բրազիլիայում բերքի սպասումների աճի ֆոնին: Հանգստյան օրերից առաջ, սեպտեմբերի 16-ին, Չիկագոյի բորսայում շաքարի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 3,4 տոկոսով, կազմելով 27,52 ցենտ` մեկ ֆունտի համար (606,7 դոլար տոննայի համար):
Նշենք, որ Բրազիլիայում շաքարի ինդուստրիայի ասոցիացիայի տեղեկատվությամբ, այս տարի շաքարի միջին բերքատվությունը կազմում է հեկտարից 72,4 տոննա, ինչը 23,5 տոկսով ցածր է 2010-ի ցուցանիշից:
Օգոստոսի կեսին երկրորդ բերքի 51,2 տոկոսը վերածվել է շաքարի, մնացածը` էթիլային սպիրտի: Այդուհանդերձ, նախորդ տարվա համեմատությամբ, սպիրտի արտադրությունն ավելացել է 19,7 տոկոսով:




























