Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակում Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի ռեկտոր Անտոնիո Լոպես Դիասի հետ։
Իսպանիայում ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բուհերի հետ համագործակցության զարգացմանն ու հայագիտության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։





























