Ֆրանսիայում փետրվարի 21-ին նշել են Վերդենի ճակատամարտը՝ Առաջին համաշխարհային պատերազմի ամենաերկարատեւ ու ամենաարյունալի ճակատամարտը: Այն այնքան սարսափելի է եղել, որ ցնցված ժամանակակիցները ճակատամարտը համեմատել են մսաղացի հետ:

Ճակատամարտը տեւել է 10 ամիս եւ 163 000 ֆրանսիացի ու 143 000 գերմանացի զինվորի կյանք է խլել: Ընդհանուր առմամբ վիրավորվել է ավելի քան 400 000 մարդ։

Վերդենում գործողության նպատակը, ինչպես հայտարարել էր գերմանական զորքերի այն ժամանակվա հրամանատար Էրիխ ֆոն Ֆալկենհայնը, «Ֆրանսիան արնաքամ անելն էր»։

Ֆրանսիական պաշտպանության ճեղքումը եւ ֆրանսիական ութ դիվիզիաների պարտությունը կնշանակեր ազատ անցում Փարիզ՝ հանրապետության հետագա կապիտուլյացիայով։ Այդ նպատակների համար գերմանացիները ներգրավել են 150-180 հազար զինվոր եւ տարբեր տրամաչափի 1257 հրացան։ Ֆրանսիացիները կարող էին նրանց դեմ հանել միայն մոտ 30 000 զինվորների եւ 280 հրացաններ։ Գերմանացիները վստահ են եղել իրենց մոտալուտ հաղթանակում։

Այնուամենայնիվ, «բոշաներին», ինչպես իրենք՝ ֆրանսիացիներն անվանում էին գերմանացիներին, չի օգնել ո՛չ թվային գերազանցությունը, ո՛չ էլ անսպասելիության էֆեկտը։ Ֆրանսիացիները չափազանց կատաղի դիմադրություն են ցույց տվել։

Արդյունքում գերմանացիների «արագ հաղթանակը» նրանց համար վերածվել է կատարյալ աղետի։

Վերդենի ճակատամարտին մասնակցել են նաեւ հայեր։ Սակայն գործը միայն Վերդենով չի սահմանափակվել։

1914 թվականի օգոստոսի 21-ին Փարիզից բազմաթիվ հայեր, նախքան Հաշմանդամների տանը տեղակայված հավաքագրման կենտրոններ գնալը, ինքնաբուխ երթ են կազմակերպել Ելիսեյան դաշտերով։

2.jpg (44 KB)

Սակայն պարոն Թուրաբյանի հայրենասիրական կոչին արձագանքած եւ այն ստորագրած ոչ բոլոր հայերն են կարողացել միանալ ֆրանսիական բանակին։ Շատերը պարզապես Ֆրանսիայի քաղաքացիություն չեն ունեցել։ Արդյունքում նրանք ընդգրկվել են լեգենդար ֆրանսիական Օտարերկրյա լեգեոնի կազմում, որի հրամանատարն էր ոչ պակաս լեգենդար «Լեգեոնի հայրը»՝ գեներալ Ռոլեն (général Rollet)։

3.jpg (31 KB)

1915 թվականի մայիսի 9-ին 2-րդ հետեւակային գունդը, որի կազմում են եղել հայ կամավորների մեծ մասը, մարտի մեջ է մտել հակառակորդի հետ։ Ճակատամարտը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արեւելքում գտնվող Արտուա պատմական շրջանում։ Լեգեոներները պետք է գրավեին Ուվրաժ Բլոն գյուղը եւ 140 բարձունքը: Չնայած գնդացիրների չդադարող կրակահերթին, դաժանագույն հրետանային գնդակոծություններին եւ զգալի կորուստներին, 2-րդ հետեւակային գնդի զինվորներին հաջողվել է հասնել իրենց բոլոր նպատակներին:

4.jpg (67 KB)

1915 թվականի նոյեմբերի 11-ին 2-րդ հետեւակային գունդը միաձուլվում է 1-ի հետ եւ ստանում Օտարերկրյա լեգեոնի մարտի գունդ անվանումը։ Հազիվ ստեղծված գունդը անմիջապես ձեռք է բերում Ֆրանսիայի զինված ուժերի լավագույն հարվածային ստորաբաժանման համբավ։ Բարձր հրամանատարությունը փորձում է այն պահպանել նոր, ոչ պակաս վտանգավոր լայնածավալ հարձակողական գործողությունների համար։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Լեգեոնի դրոշները զարդարված էին ճակատամարտերի եւ մարտերի 9 անուններով, որոնց թվում Վերդենն էր։

«ARTOIS JUIN 1915 - CHAMPAGNE SEPTEMBRE 1915 - BELLOY-en-SANTERRE JUILLET 1916 - AUBERIVE AVRIL 1917 - VERDUN AOÛT 1917 - FLIREY JANVIER 1918 - BOIS DE HANGARD AVRIL 1918 - MONTAGNE DE PARIS MAI 1918 - BOMMlERS-CHAUDUN JUILLET 1918 - PLATEAUX DE LAFFAUX SEPTEMBRE 1918 - LE CHEMIN DES DAMES».

Մարտերի ընթացքում գունդը, որում ծառայել եւ կռվել են հայերը, երբեք չի պարտվել։

5.jpg (29 KB)

«ACHDJIAN N. ADJEMIAN Stéphan ADJEMIAN Karnig AGUINIAN N. ALBERIAN T. AL TOUNIAN Krikor ANNIANATZ Achot ARTINIAN M. ASLANIAN ARABIAN Karékine BACHBAZIRGUIAN 0. Badilia BADILIANTZ G. BADILIANTZ Mardiros BAGDASSARIAN B. BALIBERGUIAN 0. BOSMADJIAN CARAYAN Barette CHALDJIAN Télémaque DAVIDIAN Garabed DERMARDIROSSIAN Garabed DERNIGUOGHOSSIAN DERMELIKIANTZ DEUVLLETIAN M. DJENDEREDJIAN Antuan ECHGUILIAN S. EKNAYAN A. GHAZERIAN K. GUIDERIAN Dikran GUEDIKIAN D. GULESSERIAN GULBENKIAN Napoléon GULBENKIAN Garabed GUMUCHDJIAN Vahram GUREGHIAN Stéphan HADJI HABECHIAN HAGOP HADJIAN Krikor HAROUTIOUNIAN M. HEMAYAK KALAYDJIAN A. KALOUSTIAN L. KARAYAN T. KASANDJIAN Garabed KAPRIELIAN Armenak KHATCHIKIAN A. KHATCHIKIAN Fernandez KHOYAN KIRAZIAN H. KOSIAN KOUBASERIAN Dikran KRIKORIAN H. KUPELIAN Takvor KUPELIAN A. MANOUKIAN Baghdassar MAMATZIAN MAZMANIAN Karrékine MELI SARKISSIANTZ Arsène MELIKIAN S. MENGUENEDJIAN MESSDJIAN Arménak MINASSIANTZ M. MISSAK Jean MISSAKIAN M. NAZARETIAN H. OSKIAN S. PANOSSIAN A. PAPAZIAN S. PEMBEDJIAN H. REIZIAN M. TCHIKIANA SAHATDJIAN Jean SAHATDJIAN H. SARKISSIAN M. SARAFIAN B. SERAIDARIAN Hagop SEMERDJIAN Karnig SERMAKECHIAN K. SIMONIAN Noubar SIMONIAN S.K. SOUREN TACHDJIAN Dikran TASDJIAN V. TCHIKEMIAN Samuel TCHILINGIZIAN Krikor TCHOBANIAN TCHOBANIAN M. TEKATLIAN HovannèsTERTZAKIAN H. TIMAKSIAN TOKATLIAN H. VOSKIAN S. YAKOUBIAN Léon YEGAVIAN Missak ZARIFIAN Hagop».

Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությանը եւ Ֆրանսիայի համար կռված հայ մարտիկների միությանը, ինչպես նաեւ դիմադրության շարժման մասնակիցներին՝ նյութի հրապարակման համար տվյալների տրամադրմանն աջակցելու եւ նպաստելու համար։

Արմեն Գլոյան