«Տրոյկա դիալոգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի նախագահի աթոռը զիջել է Անդրեյ Ռապոպորտին:
Վարդանյանը, ով հիմնադրման օրից ղեկավարում է «Սկոլկովոն», կմնա դպրոցի համակարգող խորհրդում եւ կգլխավորի միջազգային համագործակցության եւ ռազմավարական գործընկերության հարցերի կոմիտեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























