Փետրվարի 24-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, Արարատյան դաշտավայրում թաց ձյան տեսքով սպասվում են տեղումներ, որոնք ցերեկը կշարունակվեն միայն առանձին հատվածներում։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Լոռիում, Տավուշում, Սյունիքում, իսկ Արցախում՝ 8-10 աստիճանով։ Սակայն շաբաթ օրը կրկին աստիճանաբար կբարձրանա։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ թաց ձյան տեսքով, մնացած օրվա ընթացքում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին կուժեղանա 12-15 մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 + 2, վաղը ցերեկը՝ + 7 + 9։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3 + 2,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -1 + 2,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4 + 6,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -1-4,

Լոռիում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0 + 2,

Տավուշում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ + 2 + 5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -2-4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +3 + 8,

Արարատում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 8 + 11,

Արմավիրում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 8 + 10,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ 0-2,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 8 + 11,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 2 + 6,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1-3,

Արցախում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 2 + 6։