Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ բնակցությունների սկիզբը կտրվի սեպտեմբերի վերջին` ԵՄ «Արեւելյան համագործակցության» գագաթաժողովի շրջանակներում: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 20-ին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր դեպարտամենտի «Արեւելյան համագործակցության» հարցերով վարչության ղեկավար Գունար Վիգանդը` հավելելով, որ բանակցությունները կսկվեն մոտակա ամիսներին:
«Բանակցություններ սկսելու մասին որոշումը ներառվելու է դաշնագիր մեջ, որը ստորագրվելու է Վարշավայում: Վիզային ռեժիմի պարզեցումը ենթադրում է, մասնավորապես, Հայաստանի քաղաքացիների համար ելքի վիզայի արժեքի նվազեցում: Պարզեցվելու է նաեւ Հայաստանի քաղաքացիների համար վիզա ստանալու գործընթացը»,-նշել է Վիգանդը:




























