Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` սեպտեմբերի 20-ին, այցելել է Երեւանի կոնյակի գործարան, որտեղ ծանոթացել է նրա պատմությանը եւ արտադրական գործընթացին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա Երեւանի կոնյակի գործարան այցելած 22-րդ նախագահն է, եւ այդ կապակցությամբ  նախագահական տակառների անցուղին համալրվել է նախագահ Բակո Սահակյանի անվամբ տակառով: Գործարանի ղեկավարության հետ քննարկվել են ԼՂՀ-ում հանրապետությունում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում մեծ տեղ են հատկացնում նման գործարանի հետ փոխգործակցությանը` ընդգծելով, որ այն ըստ ամենայնի նպաստում է մեր տնտեսության զարգացմանը:

Նախագահին ուղեկցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: