Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, սեպտեմբերի 20-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիին` Հանրապետության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է. «Լեռնային Ղարաբաղի հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` նշանակալի իրադարձության` Հանրապետության օրվա կապակցությամբ:Անկախության տարիների ընթացքում Հարավային Օսիան շատ բանի է հասել: Նա կարողացել է հաղթահարել պատերազմի ծանր հետեւանքները, հասնել միջազգային ճանաչման եւ կանգնել շարունակական զարգացման ուղու վրա:
Վստահ եմ, որ եղբայրական Հարավային Օսիան կունենա պայծառ ապագա: Անկոտրում կամքը, անսպառ հայրենասիրությունը եւ պետականաշինության անգնահատելի փորձը հանդիսանում են դրա հուսալի հիմքը:
Մենք անկեղծորեն ուրախ ենք ձեր հաջողությունների համար»:




























