2011 թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.6 տոկոս: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Տնտեսական աճի տեմպով օգոստոսն այս տարի զիջում է միայն մայիսին, երբ գրանցվել էր 9.9 տոկոս ակտիվություն: Օգոստոսի տնտեսական ատիվության հիմնական շարժիչ ուժը գյուղատնտեսությունն է, որն աճել է 21.3 տոկոսով: Արդյունաբերական աճը եւս չափվում է երկնիշ թվով` 12.5 տոկոս: Տնտեսական ատիվության ընդհանուր ցուցանիշն ավելի բարձր կլիներ, եթե չլիներ շինարարության մոտ 25 տոկոս անկումը: Բավական ցածր կարելի է համարել նաեւ ծառայությունների 4.2 տոկոս աճը: Իսկ ահա առեւտրի շրջանառության 6.9 տոկոս աճը լավագույններից մեկն է վերջին տարիներին:
Միջին անվանական աշխատավարձը օգոստոսին հուլիսի համեմատ նվազել է 6.5 տոկոսով, սակայն նախորդ տարվա օգոստոսի համեմատ բարձր է 4.5 տոկոսով: Սա հավանաբար բացատրվում է պարգեւատրումների ֆոնդի կրճատմամբ` արձակուրդային սեզոնից հետո: 2011 թ. օգոստոսի դրությամբ միջին անվանական աշխատավարձը կազմում է 110.7 հազ. դրամ` հուլիսի 118.4 հազարի համեմատ:




























