«Նատալի ֆարմ» դեղագործական ընկերությունը 2 միլիոն դոլար է ներդրել նոր դեղագործական բաժանմունքի կառուցման համար: NEWS.am-ի թղթակցին «Նատալի ֆարմ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը հայտնել է, որ 2 հազար քառ. մետր մակերեսով պահեստը ամենախոշորն է Անդրկովկասում:

Ընկերության ներկայացուցների խոսքով, մարտին բացված պահեստի տարողականությունը կազմում է 12 հազար անվանական դեղորայք: Պահեստը ամբողջությամբ ավտոմատացված է, ղեկավարվում է ավստրիական Schaffer ընկերության հոսքագծի կողմից: «Պահեստում մենք տեղադրել ենք ակումլյատոր, որը էլեկտրաէներգիայի անջատման դեպքում հնարավորություն կտա ավարտել ընթացիկ գործողությունները եւ ապահովել դեղորքայքի պահպանության ժամկետը»,-նշել է ընկերության ներկայացուցիչը:

«Նատալի ֆարմ» ԲԲԸ-ն ղեկավարում է Հայաստանի խոշորագույն դեղագործական ցանցերից մեկը: