Սուխումիի կենտրոնում սեպտեմբերի 21-ին պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է Արսեն Բժեկշիեւը` 45-ամյա սուխումցի գործարարը, ով ազգությամբ կաբարդինացի է:

Վիրավորվել են նաեւ ավտոմեքենայում գտնվող նրա կինը Ֆատուսիա Բժեկշիեւը:

Հանրապետության ՆԳՆ ներկայացուցիչը ճշգրտել է, որ փորձագետների նախնական տվյալներով, Mercedes ավտոմեքնենայի տակ, որում գտնվել են Բժեկշիեւ ամուսիններ, գործի է դրվել պայթուցիկ սարքը:

Քննությունը տանում է Սուխումի քաղաքի դատախազությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Աբխազիայի ԱԳՆ ներկայացուցչությունը: