ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը (ANCA) պարգեւատրելու է ամերիկահայերին` ԱՄՆ զինված ուժերի վետերաններին, նոյեմբերի 26-ին կայանալիք ամենամյա բանկետի ժամանակ:
Վետերանների շարքում կան նաեւ կանայք` սպա Բելանի Մինասը եւ լեյտենանտ Ադրինե Շահիջյանը, ովքեր ծառայել են Իրաքում, հաղորդում է Asbarez-ը:
«Ամեն տարի ամերիկացիները տոնում են Վետերանների օրը: Այդ տոնը հատուկ նշանակությունը ունի այս տարի` կապված սեպտեմբերի 11-ի 10-րդ տարելիցի հետ»,-նշել է ANCA-ի արեւմտյան թեւի ղեկավար Էնդրյու Կիզիրյանը:
2001 թ. Լեյտենանտ Ադրինե Շահիջյան-Գուլումյանը դարձել է ԱՄՆ պատմության մեջ «Կայովա» ուղղաթիռի 34-րդ օդաչուն: Գուլումյանը պարգեւատրվել է օդուժի մեդալով եւ Բրոնզե աստղով:
Սպա Բելանի Մինասը ծովային հետեւակազոր է մտել 2000 թվի փետրվարին: Նա ծառայություն է անցել Իրաքում եւ պարգեւատրվել է ռազմածովային ուժերում իր ձեռքբերումների համար:


























