Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր` սեպտեմբերի 21-ին, ժամը 10.44-ին, ահազանգ է ստացել, որ Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգում` Պանթեոնի տարածքում, տեղադրված է պայթուցիկ սարք: NEWS.am-ը ԱԻՆ-ի կայքից տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այնտեղ են գտնվել նաեւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբն ու ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը, «102» եւ «103» ծառայությունները որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Ոստիկանության բաժնի աշխատակիցները իրականացնում են հերթապահություն:



























