Արեւմուտքը պատրաստվում է նրան, որ Ռուսաստանը ցանկացած միջոց կօգտագործի ի պատասխան Ուկրաինայի ԶՈՒ-ի հարձակմանը, գրում է The Guardian-ը։
«Բրիտանացի պաշտոնատար անձինք Ճապոնիայում G7-ի ԱԳ նախարարների գագաթաժողովում հայտարարել են, որ Ռուսաստանից պատասխան գործողություններ են ակնկալում եւ պետք է պատրաստ լինեն ծայրահեղ գործողությունների՝ ուկրաինական տարածքը պահելու ջանքերի ֆոնին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «ծայրահեղ գործողություններ» ասելով նկատի ունեն մարտավարական միջուկային զենքի օգտագործումը եւ կիբեռհարձակումները:
Ավելի վաղ Արտաքին հետախուզության ծառայության վետերան Լեւ Կորոլկովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են հարձակման որոշում կայացնել ապրիլի վերջին-մայիսի սկզբին, երբ երկիրը վերջնականապես չորանա, եւ արեւմտյան ծանր տանկերը դադարեն խորտակվել սեւահողում։
Նա հավելել է, որ Կիեւի ռեժիմը ստիպված կլինի գործել «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով։





























