ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է աննախադեպ սահմանափակումներ կիրառել Չինաստանի նկատմամբ։
Սահմանափակումները կարող են ազդել չինական տեխնոլոգիական ընկերություններում ամերիկյան ներդրումների վրա՝ ընդհուպ մինչև միկրոպրոցեսորների ոլորտում գործարքների արգելքը։
Եթե նման որոշում կայացվի, ներդրողները ստիպված կլինեն նման մտադրությունների մասին տեղյակ պահել ԱՄՆ իշխանություններին, գրում է Politico-ն։
Վաշինգտոնն այսպիսով ձգտում է զսպել Չինաստանի ռազմատեխնիկական զարգացումը։





























