Լեհաստանն ապրիլի 21-ից կհանի իր տարածքով ուկրաինական հացահատիկի տարանցման արգելքը, սակայն կպահպանի էմբարգոն լեհական շուկա դրա ներմուծման վրա։ Այս մասին երեքշաբթի օրը բանակցությունների արդյունքներով հայտարարել են երկու երկրների ներկայացուցիչները։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Յուլիա Սերեդենկոն, փոխանցում է «Укринформ»-ը։ Ժամանակավոր արգելքի մասին որոշումը, որը դատապարտել էր Եվրահանձնաժողովը, երեք օր առաջ ընդունեցին Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան։





























