Ապրիլի 19-ին ԱՄՆ Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների օդաչուներից բաղկացած համատեղ խումբը  Minuteman III միջցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական թողարկում է իրականացրել։

Թողարկումը կոչված է ցույց տալու, որ ԱՄՆ միջուկային զսպման միջոցները անվտանգ են, հուսալի, ապահով և էֆեկտիվ՝ դիմագրավելու 21-րդ դարի մարտահրավերներին և հանգստացնելու մեր դաշնակիցներին, ասված է ԱՄՆ Օդային ուժերի հաղորդագրության մեջ։