Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Թուրքիայի ընդդիմությանը մեղադրել է երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան տարածաշրջանում իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն։ Նա շեշտել է, թե իրենք դեմ են ընդդիմության այն պնդմանը, որ պետք է Ռուսաստան–Ուկրաինա հակամարտության մեջ կողմերից մեկին պաշտպանեն։

«Աստված չանի, եթե նրանք գան իշխանության, Թուրքիային պատերազմի մեջ կներքաշեն։ Անկարան չպետք է կողմերից մեկին պաշտպանի, նույնիսկ այն դեպքում, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի միացումը ՌԴ–ին»,–ասել է Չավուշօղլուն։