Լատվիայի բնակիչների մեծ մասը բացասաբար է գնահատում պետության գործող նախագահ Էգիլ Լեւիտսին, փոխանցում է Delfi-ն։ SKDS-ի  հարցման համաձայն՝ հարցվածների միայն 27 տոկոսն է դրական վերաբերվում Լատվիայի առաջնորդին, իսկ 64 տոկոսը  հակառակ տեսակետն ունի։ 

Նշվում է, որ այդպիսով Լեւիտսը որպես նախագահ ամենացածր վարկանիշն ունի Լատվիայի ողջ պատմության ընթացքում: Delfi-ն նշում է, որ չնայած դրան՝ քաղաքական գործիչը հայտարարում է մայիսի վերջին կայանալիք ընտրություններում կրկին իր թեկնածությունն առաջադրելու պատրաստակամության մասին:  

Միեւնույն ժամանակ, Լեւիտսի վարկանիշը գերազանցապես բացասական է դեռեւս 2020 թվականի նոյեմբերից: Հարցման համաձայն՝ Լատվիայի նախագահին ամենից լավ են վերաբերվում Նոր միասնություն կուսակցության կողմնակիցները, 68 տոկոսը հավանություն է տալիս նրա աշխատանքին, իսկ ավելի վատ են վերաբերվում Միացյալ ցուցակ կուսակցությունում, 75 տոկոսը պետության ղեկավարի պաշտոնում նրա գործողությունները բացասական է գնահատում: