Պենտագոնն ուսումնասիրում է անհայտ թռչող օբյեկտների (ՉԹՕ) հետ կապված միջադեպերի աճը, սակայն այլմոլորակայինների գոյության ապացույցներ դեռ չկան, գրում է Politico-ն։

Բոլոր ոլորտներում անոմալիաների լուծման վարչության տնօրեն Շոն Քիրքպատրիկը հայտնել է, որ գերատեսչությունն ուսումնասիրում է ՉԹՕ-ների հետ կապված մոտ 650 միջադեպ: Սենատի զինված ուժերի կոմիտեում նա հայտարարել է, որ ՉԹՕ-ների դիտարկման շատ դեպքեր կարող են չուսումնասիրված մնալ, քանի որ բացակայում են հավաստի տվյալները:

Բացի այդ, Քիրքպատրիկը ցուցադրել է ՉԹՕ-ների դիտարկման երկու նոր գաղտնազերծված դեպքերի կադրեր։ 2022 թվականին Մերձավոր Արեւելքում արված տեսանյութը մնում է չբացահայտված։ Հարավային Ասիայից մեկ այլ գրառում, որն արվել է այս տարի, սպասում է փորձագիտական գնահատմանը: Նախապես ենթադրվում է, որ օբյեկտն իրականում կոմերցիոն ինքնաթիռ է եղել։

Պենտագոնում նշել են, որ այլմոլորակայինների գոյության ապացույցներ դեռ չեն հայտնաբերվել։