Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Սեւ ծովում հայտնաբերված Սաքարյա գազահանգի շահագործման բացմանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ նախատեսվում է սկզբնական շրջանում արդյունահանել 10 միլիոն խորանարդ մետր գազ։

Նշվում է, որ Սաքարյա գազահանքը համարվում է Սեւ ծովի ամենամեծ հանքը, որտեղ կա 710 միլիարդ խորանարդ մետր գազ։