Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջով հայտարարությամբ է հանդես եկել։
Էրդողանը գրել է, որ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով էր իրեն ուղիղ եթերում վատ զգացել։ Նա շեշտել է, թե բժիշկների խորհուրդով մեկ օրով կդադարեցնի իր քարոզարշավը։
Նշենք որ Էրդողանը մի հեռուստաընկերության ուղիղ եթերում իրեն վատ էր զգացել, որի հետեւանքով հաղորդումը անջատել էին։





























