Թուրքիայի Լավ կուսակցության կին առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, թե Էրդողանը շանս չունի ընտրվելու։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ կին կուսակցապետ Մերալ Աքշեները նշել է, թե ընդդիմության միավորման շնորհիվ Էրդողանը շանսեր չունի ընտրվելու։
Մերալ Աքշեները շեշտել է, թե մայիսի 14-ի երեկոյան Ռեջեփ Թայիփ Էրդողանին թոշակի են ուղարկելու ընտրությունների արդյունքներով։
Նշենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ։





























