Թերթը գրում է. «Կարծես թե նոր էինք շունչ քաշել, երբ վնասազերծվեց ավազակային բանդան, բայց երեկ տեղեկացանք, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել բնակարանային գողության մասին «Նոյ» թաղամասում»:
Հարցին, թե այս գողությունը բանդայի՞ գործն է, քննիչները պատասխանեցին. «Գուցե, շատ դեպքերում նման աղմկահարույց հանցագործությունները շեղելու համար նոր հանցագործություն է իրականացվում: Եւ չի բացառվում, որ դեռ բանդայի անդամները շարունակում են իրենց «ծրագիրը»՝ այդ կերպ վրեժխնդիր լինելով իրենց պարագլուխներին եւ անդամներին ձերբակալելու համար»,- գրում է «Ազգը»:




























