Կոսովոյի հետ սահմանին բռության նոր դեպքերից հետո Սերբիայի կառավարությունը կոչ է արել հետաձգել Եվրամիության կողմից Կոսովոյի ալբանական իշխանությունների հետ սատարվող բանակցությունները։Տեղի բնակիչ սերբերի եւ ՆԱՏՕ-ի խաղաղապահների միջեւ երեկ տեղի ունեցած բախումնրի արդյունքում տուժել է 11 մարդ, այդ թվում՝ արտասահմանցի չորս զինծառայող։

Ինչպես հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, խաղաղապահները ստիպված են եղել կրակ բացել նրանից հետո, երբ հսկիչ անցագրային կետի մոտ հավաքված մարդիկ գրոհել են։ Կոսովցի սերբերը բողոքել են մերձսահմանային շրջանում իրենց կողմից տեղադրված բարիկադները հավաքելու պատճառով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։