Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն, սեպտեմբերի 28-ին, ուղեւորվել է Վարշավա, որտեղ մասնակցելու է «Արեւելյան գործընկերության» շրջանակներում անցկացվող «Ճանապարհ դեպի եվրոպական դեմոկրատական հասարակություն. բարեկեցիկ, ուժեղ քաղաքացիական հասարակություն» թեմայով կոնֆերանսին:

Նա օդանավակայանում լրագրողներին հայտարարել է, որ մեծապես կարեւորում է ԵՄ-ի հետ համագործակցությունը, եւ Վրաստանը ձգտում է հնարավորինս շուտ դառնալ միասնական Եվրոպայի մի մասը։ «Մենք  դեռ շատ անելիքներ ունենք եւ մեր պետությունը քայլեր է ձեռնարկում եվրոինտեգրման համար»,-շեշտել է նա, հողորդում է «Գրուզյա online»-ը:

Հոկտեմբերի 1-ին խորհրդարանի ղեկավարը կուղեւորվի Շվեդիա, որտեղ մասնակցելու է «ԵՄ արեւլյան հարեւանություն` անցում ավտորիտարիզմից դեմոկրատիայի» կոնֆերանսին:

Իր այցի շրջանակներում Բագրաձեն կայցելի Մեծ Բրիտանիա, որտեղ կմասնակցի Պահպանողական կուսակցության նստաշրջանին: Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւս մասնակցելու է Լեհաստանում կայանալիք «Արեւելյան գործընկերություն» գագաթաժողովին: ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեջ են մտնում Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան: