Ռուսական գազի մատակարարումները Հայաստան կրկին դադարեցվել են: «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ն պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը Հայաստան բնական գազի մատակարարումները ժամանակավորապես դադարեցնելու մասին` սեպտեմբերի 28-ից ժամը 9:00-ից մինչեւ սեպտմբերի 30-ը ժամը 21:00-ն»,- NEWS.am-ին հայտնել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:

Գազի մատակարարումը դադարեցվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի 52-րդ կմ-ի վերանորոգման պատճառով: «Վերոնշյալ ժամանակահատվածում գազամատակարարումը իրականացվելու է պահուստների հաշվին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ից 27-ը Հայաստան գազի մատակարարումը դադարեցրել էր նաեւ Վրաստանը` կապված վերանորոգման աշխատանքների հետ: