Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավճիռը կարող է կայացվել ընթացիկ շաբաթվա վերջում, կարծում է նրա իրավաբան Յուրի Սուխովը:
Մեղադրող կողմը սեպտեմբերի 27-ին պահանջել է Ուկրաինայի նախկին վարչապետին այսպես կոչված «գազային գործով» դատապարտել 7 տարվա ազատազրկման: Մեղադրող կողմը դատարանից պահանջում է նաեւ ի հավելում 7 տարվա ազատազրկման, երեք տարով արգելել Տիմոշենկոյին զբաղեցնել պետական պաշտոններ, եւ գանձել նրանից «Նեֆտոգազ Ուկրաինայի» կրած վնասները` 1,5 միլիարդ գրիվենի (187 միլիոն դոլար) չափով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին:
Ուկրաինայի գլխավոր դատախազը նրան մեղադրում է «Գազպրոմի» եւ «Նավթոգազի» միջեւ 2009 թվականի համաձայնագրի կնքման ժամանակ իշխանության գերազանցման մեջ։




























