Թիկնապահների բազմամարտի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-27-ին` Յալտայում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Առաջնությունում առաջին տեղը գրավել է Բելառուսի նախագահի անվտանգության ծառայության թիմը, որը նախորդ տարի զբաղեցրել էր 3-րդ տեղը: Իսկ ահա նախորդ տարվա հաղթողը` Ուկրաինայի պետական պահպանության վարչության թիմն այս տարի բավարարվել է երկրորդ տեղով: Փոխարենը բրոնզը բաժին է հասել Ուկրաինայի պետական պահպանության վարչության դեպարտամենտի Ղրիմի թիմին:

Անվանական պատվոգրերը բաժանվել են հետեւյալ կերպ. բելառուս Նիկոյալ Շկրեգը` Լուկաշենկոյի անվտանգության ծառայությունից, լավագույնն էր ձեռնամարտում, Վրաստանի նախագահի թիկնապահ Ռոման Շեւելաշվիլին` էքստրեմալ պայմաններում մեքենա վարելու մրցույթում, իսկ ուկրաինացի Ալեքսանդր Սիդորչուկը` դիպուկ կրակելու մրցույթում, հաղորդում է «Գռուզիա online»-ը: