Դեպի Հոնկոնգ է շարժվում հզոր «Նիսատ» թայֆունը, որն արդեն անցել է Ֆիլիպիններով, առնվազն 35 մարդու մահվան պատճառ դառնալով:

Այդ պատճառով, այսօր` սեպտեմբերի 29-ին չեն բացվել դպրոցները, մի շարք պետական հաստատություններ, ինչպես նաեւ հայտնի հոնկոնգյան ֆոնդային բորսան:

Ներկայումս թայֆունը գտնվում է քաղաքից 350 կմ հեռավորության վրա, սակայն արդեն գիշերը Հոնկոնգում հորդառատ անձրեւներ ու քամի է սկսվել:

Թայֆունի ուժգնությունը գնահատվում է 8 բալ, հաղորդում է BBC-ն: