Գերմանիայում մեռած են գտել Կոսովոյում 1998-99 թթ պատերազմի ժամանակ ալբանացիների ռազմական հանցագործությունների գործով հիմնական վկային:

Բոլոր նշանները ցույց են տալիս, որ տղամարդն ինքն է կախել իրեն:

Իրավապահների տվյալներով, Ահիմ Զոգայայի մարմինը գտել են Դյուսելդորֆի արվարձանում` Դույսբուրգի քաղաքային այգում, հաղորդում է В92 հեռուստաալիքը:

Ոստիկանների փոխանցմամբ, վկայի մահվան հիմնական վարկածն ինքնասպանությունն է: Բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել, սակայն ոստիկանությունը, բոլոր դեպքերում, սպասում է հերձման արդյունքներին: