Ինդոնեզիայում 18 մարդ տեղափոխող օդանավ է կործանվել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի իշխանությունների ներկայացուցիչներին։
Օդանավում եղել է 15 մարդ եւ անձնակազմի 3 անդամ։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ նրանք բոլորն էլ զոհվել են։
Օդանավի մակնիշը չի հաղորդվում։ Օդանավն ինդոնեզական Հյուսիսային Սումատրա նահանգի մայրաքաղաք Մեդանից թռչում էր հարեւան Աչեխ նահանգ։



























