Անհայտ անձը ճապոնական Սայտամա պրեֆեկտուրայի Սակադո քաղաքի քաղաքապետարանի զուգարանում  10 մլն իեն (130 հազար դոլար) գումար է թողել եւ գրություն, որով խնդրել է այդ գումարը հանձնել Տոհոկու շրջանի՝ երկրաշարժից տուժած բնակիչներին:

Քաղաքապետարանի աշխատակիցները հայտնաբերել են գումարով փաթեթն ու անանուն գրառումը. «Ես միայնակ մարդ եմ: Խնդրում եմ այս գումարները տալ Տոհոկուի բնակիչներին»:

Սակադոյի քաղաքապետարանը մտադիր է փոքր-ինչ սպասել, եւ եթե անձը չհայտնվի, գումարը հանձնել ճապոնական Կարմիր Խաչին:

Նշենք, որ մարտին տեղի ունեցած աղետին զոհ էր գնացել 19 հազար մարդ: