Ռուսաստանի Բոգուչարսկի շրջանային դատարանը, սեպտեմբերի 28-ին, դատավճիռ է կայացրել 42-ամյա Արայիկ Կյուրեղյանի գործով, ով մեղադրվում է անչափահասի առեւանգման եւ սպանության մեջ։

Ինչպես պարզվել է, քրեական պատմությունն սկսվել է Ռոստովի մարզի Չերտկովո գյուղում։ Այնտեղ սիրային դրամա է զարգացել։ Ապրիլի վերջին տեղացի բնակչուհին մերժել է իր 42-ամյա քաղաքացիական ամուսնուն` Հայաստանի բնակչին, եւ գնացել անհայտ ուղղությամբ: Իր սիրած կնոջը վերադարձնելու համար տղամարդը գնացել է նրա մոր մոտ: Չգտնելով սիրած կնոջը մոր տանը` նա առեւանգել է նրա 17-ամյա որդուն, ով հյուր է եղել տատիկի մոտ:

Առեւանգված դեռահասն իր մոր քաղաքացիական ամուսնուն պատմել է, որ մայրը վաղուց սիրեկան ունի: Բարկացած տղամարդը սկսել է դանակով հարվածել դեռահասին: Զոհը կորցրել է գիտակցությունը: Ավելի ուշ փորձագետները պարզել են, որ դեռահասը մահացել է արյունահոսությունից:

Գիտակցելով իր արարքը` տղամարդը որոշել է ինքնասպան լինել. Կտրել է երակները, հարվածել է իրեն դանակով, սակայն անարդյունք: Նա որոշել է հանձնվել: Կյուրեղյանը մեղավոր է ճանաչվել` դատապարտվելով 15 տարվա ազատազրկման: Դատավճիռը կարող է բողոքարկվել 10 տարվա ընթացքում, հաղորդում է «Վսյե նովոստի Վորոնեժա»-ն: