«Ինչ, որտեղ, երբ» խաղի Հայաստանի հաղթող թիմը` «Պերեգրուզկան», դարձել է չորս օտարերկրյա թիմերից միակը, որը խաղում էր «Բրեյն-Ռինգ» խաղում` «Տարվա եզրափակչում», որը եթեր է հեռարձակվում Բելառուսի ազգային հասարակական հեռուստաալիքով:
Հեռուստամրցույթը ղեկավարել է հայտնի գիտակ, «Բյուրեղապակյա բու»-ի մրցանակակիր Ալես Մուխինը:
«Հայկական ասոցիացիայի գիտակների» ղեկավար եւ «Պերեգրուզկա» թիմի կապիտան Տիգրան Քոչարյանը հայտնել է, որ մրցույթի նկարահանումները տեղի են ունեցել Մինսկում, սեպտեմբերին: Դրանց մասնակցել են 30 թիմ 5 երկրներից` Բելառուսից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հայաստանից եւ Ադրբեջանից:
Հայաստանը ներկայացրել են երեք թիմեր` «Արմադա- Beeline» մանկական թիմը, Արման Աբովյանի հեռուստատեսային թիմը եւ Հայաստանի չեմպիոն «Պերեգրուզկա» թիմը: Վերջինս դարձել է «Տարվա եզրափակչում» խաղացած 4 օտարերկրյա թիմերից միակը:




























