Հայաստանում, ընտրությունների մոտենալուն զուգահեռ, բնականաբար, որոշակի լարվածություն պետք է լինի, քանի որ քաղաքական ուժերն աշխատում են որքան հնարավոր է մեծացնել իրենց ընտրազանգվածը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, հավելելով, որ «բոլոր դեպքերում, մեր ցանկություններից անկախ, ձայների համամասնական բաժանումը տեղի կունենա հիմնական քաղաքական ուժերի միջեւ»:
Անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, նա դրական գնահատեց այն, հավելելով, որ իշխանություններն օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, այդ թվում` արտաքին ֆինանսական միջոցները, տնտեսական խնդիրները լուծելու համար:Ինչ վերաբերում է լուրերին, թե օլիգարխները վաճառում են իրենց ունեցվածքը եւ հեռանում երկրից, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Չասենք օլիգարխներ, ասենք մեծ հնարավորությունների տեր մարդիկ: Եթե ժամանակի ընթացքում եկել են եզրահանգման, որ էդ եղածը շատ է, վաճառում են»: Բոստանջյանը, «մեծ հնարավորությունների տեր» մարդկանց երկրից արտագաղթելու մասին տեղեկություններ չուներ:




























