Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում բնակվող եւ գործունեություն ծավալած լրագրող Էլման Աբասովի դստերը` 8-րդ դասարանի աշակերտուհի Աիշա Աբասլիին ծեծել են, հաղորդում է ադրբեջանական Qafqazinfo.az կայքը:
Կայքը նշում է, որ այդ մասին սեպտեմբերի 28-ին հայտնել է Էլման Աբասովը` «Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը Նախիջեւանի ենթատեքստում» թեմայով անցկացված քննարկման ժամանակ:
Լրագրողը նշել է, որ բարձր դասարանցի մի տղա բռունցքով հարվածել է իր դստեր դեմքին եւ կոտրել նրա քիթը: «Սա իմ ընտանիքի անդամների դեմ բռնության կիրառման առաջին դեպքը չէ: Ես եւ հարազատներս շարունակ ճնշումների ենք ենթարկվում»,-ասել է Է. Աբասովը, հաղորդում է Qafqazinfo.az-ը:


























