Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պաշտպանությունը Կիեւի Պեչորսկի շրջանային դատարանից պահանջում է հաշվի չառնել որպես ապացույց ներկայացված մի շարք փաստաթղթեր։ Այս մասին այսօրվա դատական նիստի ժամանակ հայտարարել է փաստաբան Ալեքանդր Պլախոտնյուկը։
Նա նշել է, որ համապատասխան արձանագրությունում առկա է 2011 թվականի ապրիլի 31 ամսաթիվը։ «Համաձայն օրացուցի՝ ապրիլը 30 օր ունի»,- հիշեցրել է փաստաբանը, հայտնում է «Ինտերֆաքսը»։Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Տիմոշենկոյին մեղադրում է 2009 թվականին «Գազպրոմի» եւ «Ուկրաինայի նավթոգազի» միջեւ Ուկրաինա մատակարարվող գազի պայմանագրի կնքման ժամանակ պաշտոնեական չարաշահումների մեջ։ Տիմոշենկոն ձերբակալվել էր օգոստոսի 5-ին




























