Լիբիայի անցումային ազգային խորհուրդը կվճարի երկրի այն քաղաքացիներին, ովքեր պայքարում են Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ` նրանց ամսական հատկացնելով 450 լիբիական դինար (մոտ 450 դոլար): Այս մասին հայտարարել է Անցումային ազգային խորհրդի գործադիր նախագահ Մահմուդ Ջիբրիլը:

Նրա խոսքով` բոլոր ընտանիքները, ովքեր զոհեր են տվել Քադաֆիի զինվորական ստորաբաժանումների հետ բախումների ժամանակ, նոր կառավարությունից նույնպես կստանան ֆինանսական աջակցություն` մոտ 350 դոլարի չափով:

Ինչպես նշել է Ջիբրիլը, արտոնությունների տրամադրման եւ լիբիական ժողովրդին աջակցելու նոր ծրագիրը

ազգին աջակցելու եւ խրախուսման միջոցներ տրամադրելու նոր ծրագիրը նախատեսում է ժամանակավորապես չեղյալ համարել սննդամթերքի արտահանման մաքսատուրքերը եւ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվածներին բժշկական որակակյալ օգնության տրամադրել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: