Թերթը գրում է, որ ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ օրերս վնասազերծված զինված բանդայի պարագլուխ Արտուշ Հակոբյանը, ով նախկինում 6 անգամ դատապարտված է եղել, մի քանի անգամ ազդեցիկ միջնորդությունների շնորհիվ կարողացել է ազատվել քրեական պատասխանատվությունից: Բայց վերջին գործով որևէ մեկը չի դիմել:
«Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու անգամ խնդրել է ոստիկանության բարձրաստիճան սպաներին, որ Արտուշ Հակոբյանին չնեղացնեն: «Խելոք, աշխատող տղա է, մեր տղան է»,- մոտավորապես այսպիսի ձեւակերպմամբ միջնորդություն է Ծառուկյանն արել իր կուսակցության Գառնու տարածքային կառույցի ղեկավար Սուրեն Հակոբյանի` «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ որդու համար, ինչը, բնականաբար, ընդունվել է: «Ժողովուրդ»-ը այս տեղեկությունը փորձեց ճշտել նաեւ Ծառուկյանից: Նրա մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը փոխանցեց, որ ԲՀԿ-ն չի ճանաչում Սուրիկի որդուն ու երբեւէ միջնորդություն չի արել նրա համար»,- գրում է «Ժողովուրդ»-ը:




























