Թերթը գրում է, որ մի քանի օր առաջ մահացած մորը հուղարկավորելու նպատակով Հայաստան է ժամանել Աժ պատգամավոր, ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանը:
«Երեկ թաղմանը ներկա է գտնվել իշխանական գրեթե ողջ վերնախավը: Չի եղել միայն Սերժ Սարգսյանը, որը բացակայում է հանրապետությունից: Հարություն Փամբուկյանը, որն այժմ Մոսկվայում է ապրում, որոշ տեղեկություններով, որոշել է չվերադառնալ Հայաստան: Թերեւս նա չի մասնակցի նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին Փամբուկյանը ՀՀԿ շտաբի պետն էր»,- գրում է «Հրապարակ»-ը:




























