Վարշավայում, սեպտեմբերի 29-ին, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Միխայիլ Սահակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը քննարկել են եվրոպական կառույցներին ինտեգրման հեռանկարները:

Հանդիպումն անցել է ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին նախագահների մասնակցության շրջանակներում:

Կողմերը քննարկել են նաեւ էներգետիկ անվտանգության խնդիրներ:

Վրացական պատվիրակության տվյալներով, նախագահների հանդիպումը կրել է ջերմ եւ բարեկամական բնույթ: