Թերթը  գրում է, որ  իր սեպտեմբերի 13–ի «Պաշտպանության նախարարությունը Դոմբասից քարածուխ է բերել Հայաստան. Հարուցվել է քրեական գործ» վերնագրով մի հրապարակմամբ էր հանդես եկել` հրապարակային 6 հարց  ուղղելով պատասխանատուներին: «Հարցերն ուղղել էինք, որպեսզի դրանց պատասխանները ստանալուց հետո հանդես գանք առավել ընդգրկուն հրապարակմամբ: Պատասխանները չստացանք:

Փոխարենը հրապարակման հեղինակը ծանուցագիր ստացավ, որով հիավիրվում էր ՀՀ ՊՆ քննչական ծառայություն` թիվ 90154311 քրեական գործով` որպես վկա ցուցմունք տալու: Ի դեպ, այդ գործով արդեն մեկ անձ ձերբակալվել է: Վերջինս ՀՀ պաշտպանության նախարարության բաժնի պետերից մեկն է, ում հետ կապվում է չարաշահումների թեման»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: