Հելսինկիի Վերաքննիչ դատարանը չեղարկել է ստորին ատյանի դատարանի որոշումը եւ թույլ է տվել սառեցնել մեկ երրորդ մլն եվրո ռուսաստանցի օլիգարխ Արկադի Ռոտենբերգի ընկերության հետ կապված հաշվում, տեղեկացրել է Helsingin Sanomat ֆիննական թերթը։
Պարբերականի տվյալներով՝ խոսքը ֆիննական ընկերության հետ գործարքի մասին է, որը հանքային պարարտանյութեր է գնել Դուբայում։ Դեռեւս 2021թ. հոկտեմբերին դատարանը կալանք էր դրել 323 հազար եվրոյի վրա հօգուտ Դուբայի Agricultural Minerals DMCC-ի, քանի որ որոշել էր, որ Ռոտենբերգը դրանց հանդեպ ուղիղ կամ անուղղակի հասանելիություն է ունեցել։
Շրջանային դատարանը չեղարկել է այս որոշումը, բայց վերաքննիչը պաշտպանել է մեղադրանքը եւ կալանք դրել միջոցների վրա։ Որպես ապացույց ընդունվել է ԶԼՄ-ների հետաքննությունը, որը ցույց է տվել, որ Դուբայի ընկերությունն իրականում գործել է ռուսական «Մինուդոբրենիա» բաժնետիրական ընկերության անունից, որը ենթակա է Ռոտենբերգին։
Չնայած վերաքննիչ դատարանը դիմել է Agricultural Minerals-ին՝ խնդրելով փաստաթղթեր ներկայացնել այն մասին, որ փողերը չեն փոխանցվի պատժամիջոցների տակ գտնվող անձին կամ չեն օգագործվի նրա կողմից, այդպես էլ դրանք չեն ստացվել։





























