Ավտոլվացման կետի աշխատակիցը «Դեու Նեքսիա» մակնիշի տաքսի ավտոմեքենան լվանալուց հետո փախցրել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել «Վանդավ Կոմֆորտ» տաքսի ծառայության աշխատակիցը եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 05.30-ին, իրենց ընկերության ավտոլվացման կետի 28-ամյա աշխատակիցը փախցրել է ընկերությանը պատկանող «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան:Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.30-ին, երիտասարդը, վարելով նշված ավտոմեքենան, Կարապետ Ուլնեցիի եւ Ներսիսյան փողոցների հատման մասում բախվել է բնակելի տան պատին, ինչի պատճառով էլ ավտոմեքենան վնասվել եւ տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:Կատարվում է հետաքննություն:




























