Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել ու բերման են ենթարկել 46-ամյա կավատուհուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել Երեւան քաղաքի 46-ամյա մի բնակչուհու, ով 2009-2011 թթ. ընթացքում գույքային օգուտի դիմաց նպաստել է մի շարք կանանց պոռնկությամբ զբաղվելուն` 5000-ից 20 000 դրամի դիմաց: Կավատը միջնորդել է մարմնավաճառ կանանց սեռական հարաբերության մեջ մտնել իրեն ծանոթ տղամարդկանց հետ:

Կատարվում է քննություն: